Հաշվի առնելով COVID-19 -ով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև ընդառաջ գնալով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին, «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ը լուծարային հանձնաժողովը որոշում է կայացրել ևս 10 օրով երկարաձգել վարկերի վերակառուցման հնարավորության ժամկետը։ Այս մասին ասված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։
ԿԲ-ն հերթերից խուսափելու համար հորդորում է «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղեր այցելել՝ մինչև 11.07.2020թ.-ը: Կոչ է արվում «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ մասնաճյուղեր այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







