Կենտրոնական բանկը շարունակում է հավատարիմ մնալ գների և ֆինանսական կայունության իր առաքելությանը, որը ցանկացած երկրի տնտեսական զարգացման կարևորագույն գրավականն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսոքվ՝ ՀՀ քաղաքացին ԿԲ-ին օժտել է անկախությամբ հենց այդ նպատակների իրականացման համար։
Գալստյանը վերահաստատեց, որ պատրաստակամ են բաց և թափանցիկ ներկայացնել իրենց քաղաքականության հիմքերն ու ուղղությունները։
Նա հայտնեց, որ 2018 թվականի վերջին ՀՀ-ում գնաճը կազմել է 1,8 տոկոս, 2019 թվականի սկզբին մշակված դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ ԿԲ-ը նախապատվությունը տալիս էր գնաճի աստիճանական վերականգմանը՝ գնահատելով, որ ցածր գնաճը ձևավորված միջավայրում նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը։
«Գնաճը տարվա ընթացքում ձևավորվել է իր ծրագրավորված ցուցանիշից ցածր մակարդակում, ինչը պայմանավորված էր մի քանի գործոններով՝ 2019 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունը շատ ավելի զսպող էր, քան սահմանված էր Պետական բյուջեի մասին օրենքով, ըստ որի նախատեսված բյուջեի 2,3 պակասուրդի դիմաց բյուջեի փաստացի պակասուրդը կազմեց 1 տոկոս»,- նշեց նա։ Ըստ նրա դա պայմանավորված էր որոշակի կառուցվածքայիին գործոններով, ինչպես նաև ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմերի պատճառով արտաքին շուկայում պահանջարկի նվազումով։
Գալստյանը տեղեկացրեց, որ տարին ամփոփել են համախառն պահանջարկի թուլացումով և տարին ամփոփել են թե ընդհանուր, թե բնականոն գնաճի ծրագրավորվածի էլ ցածր ցուցանիշներով, երկուսի դեպքում էլ գրանցելով 0,7 տոկոս մակարդակ։ ԿԲ-ն տարվա երկրորդ կեսին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոսից մինչև 5,5 տոկոս։
Դրմավարկային քաղաքկանության մասով, ԿԲ նախագահը նշեց, որ համավարակով պայմանավորված անորոշությունները շատ են և իրենց մոտեցումները մշտապես վերանայման կարիք ունեն։
«Քանի որ աշխարհում համավարակի տնտեսագիտական, գործնական մոդելներ այս պահին գոյություն չունեն, ԿԲ-ն մշակեց սեփական մոդելը՝ տնտեսության վրա համավարակի ազդեցությոան ուղղությունները վերլուծելու համար։ Դրանք են՝ առաջարկի զգալի կրճատում՝ աշխատուժի առաջարկի կրճատման հետևանքով, պահանջարկի անկում ոչ առաջնային սպառման արտադրանքների և այն ծառայությունների հետ կապված, որոնք կապված են սոցիալական շփումների հետ։ Այս ազդեցությունը զգալի գնանկումային է»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդհանուր ազդեցությունը տնտեսության վրա գնահատվում է չեզոք և այն ազդելու է պետական ֆինանսների վրա՝ պետական բյուջեի պակասուրդի ավելացումով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







