Միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատում էին 4-4,5 տոկոս, սակայն ՀՀ կառավարությունը որոշեց սահմանել 4,9 տոկոս։ Բայց տարվա արդյունքներով պարզ դարձավ, որ աճն ավելի բարձր է եղել՝ 7,6 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնաով տնտեսական արդյունքներին, որոնք, ըստ նրա, կանխատեսվածից էլ բարձր են եղել։
Ջանջուղազյանը համեմատության համար ասաց, որ համաշխարհային տնտեսությունում աճը եղել է 2,9 տոկոս, Հայաստանի հետ համագործակցող տնտեսական միություններում միջին տնտեսական աճը եղել է 1,4-1,6 տոկոս։
Ինչ վերաբերում է հարկային եկամուտներին, ապա դրանք եղել 62 միլիարդ դրամով ավելի, քան ծրագրել էին։ Իսկ նախորդ տարվա համեմատությամբ, ըստ Ջանջուղազյանի, հարկային եկամուտները եղել են ավելի քան 200 մլրդ դրամով ավելի։
Նախարարը նկատեց, որ 2019 թվականին ունեցել են վստահություն ինչպես ներքին շուկայում ներդրողների, այնպես էլ արտաքին շուկայում ներդրողների մոտ։ Հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է եղել՝ համախառն պահանջարկի տեսանկյունից տնտեսության վրա չեզոք քաղաքակնություն ունենալը։ Ջանջուղազյանն ասաց, որ այս տարեվերջին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը սպասվում է 50-60 տոկոսի միջակայքում:
Ջաջուղազյանը նշեց, որ ամենաշատը քննարվում է հարկեր-հնա հարաբերակցությունը, աճը կազմել է 1,4 տոկոս՝ ի համեմատ 2018 թվականի, այն է ՝ 62 միլիարդ դրամ հարկ ավել է հավաքվել, քան ծրագրված էր, քան շուրջ 206 միլիարդ դրամ ավել, քան 2018 թվականին էր։
2019 թվականին պետբյուջեի ծախսերն ավելացել են 12,6%-ով՝ ի տարբերություն 2018 թվականի, կամ ՀՆԱ նկատմամբ 0,8%-ով՝ կազմելով երկրի ՀՆԱ 24,9%:
2019-ին պետբյուջեի եկամուտների չափը կազմել է 1 տրիլիոն 496 մլրդ դրամ: Հետագայում այդ թիվը վերանայել են, և այն կազմել է 1 տրիլիոն 609 մլրդ դրամ:
Ընդ որում, պետբյուջեն փաստացի իրացվել է 1 տրիլիոն 565 մլրդ դրամով: Եկամտային հատվածի հիմնական բաղադրիչը կազմել են հարկային մուտքերը՝ 93,5%:
Տարբեր միջոցառումների իրականացման համար նախատեսված է եղել 1 տրիլիոն 402 մլրդ դրամ, սակայն ՀՀ տնտեսությունում դրական միտումների շնորհիվ տվյալ թիվը վերանայվել է եւ կազմել 488 մլրդ դրամ: Փաստացի հարկային մուտքերը կազմել են 1 տրիլիոն 464 մլրդ դրամ:
2019-ին հարկային մուտքերի հաշվին հաջողվել է պետբյուջե ներգրավել 62 մլրդ դրամով ավելի, քան ծրագրվում էր:
Ինչ վերաբերում է արտաքին պարտքի սպասարկման հետաձգման շուրջ բանակցություններին, նախարարը նշեց, որ բանակցել այդ ուղղությամբ նպատակահարմար չեն համարել և հիմա էլ չեն համարում:
«Մենք չենք կարծում, որ արտաքին պարտքի սպասարկման հետաձգումը լավագույն ճանապարհն է, քանի որ կա վարկանիշի, պարտք ներգրավելու հարց։ Համենայնդեպս, մենք մինչև այժմ համարում ենք, որ 2020 թվականի դժվարություններին մենք առևերեսվել ենք համեմատաբար զգալի պաշարով՝ պարտք վերցնելու, դա հետևանք է նրա, որ մենք որևէ րոպե չենք ուշացրել որևէ վճարում՝ ինչպես ներքին շուկայում ներդրողների պարտավորությունների կատարման տեսակետից, այնպես էլ արտաքին»,- նշեց նա։
Ջանջուղազյանն ընդգծեց՝ Հայաստանի պարտքի սպասարկումը Համաշխարհային բանկի կողմից մոտավորապես 980 մլն դոլարին համարժեք գումար է ամբողջ պորտֆելի մեջ, այս տարի մեզ համար կկիրառվի այն նույն դրույքաչափը, ինչը մինչև 2014թ․ էր կրառվում, ինչը մոտավորապես 1.7 տոկոսային կետով կնվազեցնի մեր պարտավորության սպասարկման տոկոսադրույքը, ինչը գումարային առումով մոտ 13 մլն դոլար կարժենա: Սա այն դեպքն է, որ ոչ թե մենք ենք դիմել ու խնդրել որ մեզ համար վերանայեն պայմանները, այլ բանկն է առաջարկել, և մենք էլ օգտվել ենք այդ հնարավորությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







