Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:00

ՀԾԿՀ-ն մերժել է «Հրազդանջէկ»-ի բաժնեմասերը ամբողջությամբ գրավադրելու դիմումները

ՀԾԿՀ-ն մերժել է «Հրազդանջէկ»-ի բաժնեմասերը ամբողջությամբ գրավադրելու դիմումները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է Հրազդան էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ի («Հրազդանջէկ»-ի) բաժնեմասերը ամբողջությամբ գրավադրելու դիմումները։

Համաձայն ՀԾԿՀ-ի՝ «ՀրազՋԷԿ»-ը ապրիլի 17-ին և ապրիլի 21-ին դիմել է հանձնաժողով՝  ընկերության բաժնեմասերը «Ամերիաբանկում» գրավադրելու համար։ Գործարքը նախատեսվում է կնքել ի ապահովումն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ «Լիսմարթ» ՓԲԸ-ի (հանդիսանում է Տաշիր ընկերությունների խմբի անդամ) վարկային պարտավորությունների կատարման։

Վարչապետի աշխատակազմը, սակայն, դեմ է հանդես եկել այս գործարքին ու այն համարել ոչ նպատակահարմար՝ նշելով, որ գործարքը վնասում կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերի ու ազգային անվտանգությանը։

Ելնելով վերոգրյալից ՝ՀԾԿՀ-ը որոշել է մերժել «Լիսմարթ» փակ բաժնետիրական ընկերության վարկային
պարտավորությունների կատարման «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 1 597 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը։

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ իրավասու են սույն որոշումը բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+