ՀՀ Ազգային ժողովում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մայիսի 27-ին։
Պապիկյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը լրամշակվել է պատգամավոր Արտակ Մանուկյանի առաջակությամբ, ըստ որի՝ «եթե աճուրդը երկրորդ անգամ չի կայանում, ապա հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքով՝ սահմանված մեկնարկային գնով։
«Պարոն Մանուկյանի առաջարկությունն ընդունվել է, նա տեսել է ռիսկ, որ ուղղակի գնման դեպքում ցանկացած անձ կարող է ներկայանալ տվյալ համայնքի բնակչի անվան ներքո գնալ ցանկացած գորքարքի և դա հաշվի առնելով՝ ընդունել ենք պատգամավորի առաջարկությունը»,- ասաց Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ ՀՀ Կառավարության սահմանած մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահամանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառվի մեկնարկային գինը հողի կադաստրային արժեքի 15%-ը։
«2019 թվականի ընթացքում Տավուշի մարզում, որը սահմանամերձ է, օտարվել է 126 հա հող, 2 636 693 դրամ արժեքով, որ 100 տոկոս կադաստրային արժեքով օտարելու դեպքում կկազմեր 2 086 073 դրամ։ Արագածոտնի մարզում օտարվել է 456 հա հող 322 հազար 55 դրամ արժեքով»,- ասաց Պապիկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







