Ստեղծված իրավիճակում ոչ բոլոր ոլորտներն են տուժել և վստահաբար կան ոլորտներ, որոնց տնտեսական ակտիվությունն աճել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղալալ Արման Պողոսյանը՝
«Այդ ոլորտներից են պարենային ապրանքների, խնամքի ու ախտահանիչ միջոցների արտադրությամբ զբաղվող ոլորտները և այլն, սակայն գործականում հնարավոր չէ որևէ արդյունավետ գործիքով այս լուծումները կիրառել՝ ըստ ոլորտների, քանի որ հարկ վճարողին տեղորոշելը և կոնկրետ ոլորտում տեղադրելը գործնականում ուղեկցվում է որոշակի բարդություններով»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ հիմնական բարդությունը սա էր, որ այս փոփոխությունը չարվեց օրինակ՝ հարկային արձակուրդ տրամադրելու պարագայում։
Պողոսյանը խոսքով՝ այս փոփոխությունը միտված է ոչ միայն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, այլ հարկային քաղաքականության լուրջ միջամտություն է ենթադրում այն իմաստով, որ փորձում են հաղթած դուրս գալ այս իրավիճակից՝ զուգահեռաբար ունենալով ավելի լավ օրենսդրություն ունենալ համավարակից հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







