Տնտեսավարողներն այս տարվա ընթացքում արդեն մեկ անգամ՝ մարտի 20-ին, կատարել են վճարումները, նախագիծը նրանց համար հետադարձ ազդեցություն չունի։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղեկալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Առաջարկվում է չանդրադառնալ մարտի 20-ի վճարմանը՝ այն ընդունել՝ որպես իրողություն։ Հաջորդ վճարումը, որը լինելու է հունիսի 20-ին, կառավարությունն առաջարկվում է ընդառաջ գնալ տնտեսվարողներին երկրորդ եռամսյակի համար վճարումներին»,- ասաց Պողոսյանը։
Փոխնախարարը նշեց, որ դեռևս որևէ տնտեսվարող չի վճարել երկրորդ եռամսյակի շահութահարկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







