Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց ԵՄ-ում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թվերի նվազման միտումը՝ վերջին չորս տարիների կտրվածքով։
Մասնավորապես՝ Ղազարյանը նշեց, որԵվրամիությունից ապաստան հայցած քաղաքացիների թիվը կազմել է՝
- 2016թ-ին՝ 7795
- 2017թ-ին՝ 6875
- 2018թ-ին՝ 4855
- 2019թ-ին՝ 3525
Հայաստանը 2019թ-ին ապաստանի հայց է ստացել 1656 քաղաքացու, 2018 թ-ին՝ 2027 քաղաքացու, իսկ 2017 թ-ին՝ 1743 քաղաքացու վերաբերյալ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







