Եթե մարտին ամբողջ աշխարհում սպասում էինք, որ տնտեսության վերականգնումը արագ է տեղի ունենալու, ապա համավարակի ընթացքին զուգահեռ վերանայվեցին պատկերացումները տնտեսության վրա իրական ազդեցության տևողության և չափի վերաբերյալ՝ դառնալով ավելի վատատեսական, այսօր Ազգային Ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց Կենտրոնական Բանկի նորանշանակ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամը 2020թ համար կանխատեսել էր 3.3 տոկոս համաշխարհահային տնեսության աճ, բայց արդեն ապրիլյան կանխատեսուներում ԱԱՀ-ն ներկայացրեց, թե որքան ցավալի է լինելու համավարակի ազդեցությունը տնտեսությունների վրա:
Գալստյանի խոսքվ՝ համաշխարհային տնտեսական աճը սպասվում է 3 տոկոսի մակարդակում, իսկ Համաշխարհային բանկի՝ օրերս ներկայացված զեկույցի համաձայն՝ 5.2 տոկոս անկում է սպասվում
ԿԲ նախագահի խոսքով՝ այդ իրավիճակը ազդեցությունն է ունենալու պետական ֆինանսների վրա, պետական բյւջեի պակասուրդի ավելացման միջոցով.
«Մեր գնահատականներով ՀՀ տնտեսկան աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական, զգալիորեն ավելի ցածր մեր կանխատեսումներից»,-ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունները, սպասարկման այլ ծառայություններն ու շինարարությունը, իսկ գյուղատնտեսության վրա համավարակը գրեթե ազդեցություն չի ունենա:
Կենտրոնական բանկի նախագահը նկատեց, որ Հայաստանում կգրանցվի նաև մասնավոր սպառման և ներդրումների կրճատում:
Նրա խոսքով, չնայած զարգացումներին, Հայաստանում պահպանվել է ցածր գնաճային միջավայր. մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս:
Մարտին Գալստյանը նշեց, որ Կենտրոնոկան բանկը, վերլուծելով ներկայիս զարգացումները, որոշել է ավելացնել դրամավարկային խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսակվորման տոկոսադրույքը:
Իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության ապագա ընթաքի համար կարևորագույն գործոններ են առողջապահաան իրավիճակի զարգացումը և մարդկանց վարքագծի փոփոխությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







