Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:21

Ինչ փոփոխուխություններ են նախատեսվում լիզինգի օրենսդրական դաշտը բարելավելու համար

Ինչ փոփոխուխություններ են նախատեսվում լիզինգի օրենսդրական դաշտը բարելավելու համար

«Նախատեսում ենք լիզինգի գործիքն ու իր կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսական և վարկավորման այլ գործիքներին, փոփոխությունների փաթեթում նպատակ է դրվել լիզինգի համար օրենսդրական դաշտը բարելավել՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով»,- այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը

Նրա խոսքով՝ գործող «Քաղաքացիական օրենսգիրքը» չէր կարգավորում լիզինգի մյուս տեսակները, ինչպիսիք են՝ կրկնակի լիզինգը, հետադարձ լիզինգը, որոնք իրենց բնույթով երկկողմանի գործարքներ են, ինչպես նաև հստակ կարգավորված չէր նաև ֆինանսական վարձակալությամբ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքը, լիզինգի առարկայի հետ կապված փոխհարաբերությունները և այլ:

Մարգարյանը նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքի  փոփոխությամբ առաջարկվում է նաև «Հարկային օրենսգրքում» լիզինգի առարկայի դիմաց լիզինգատուի կողմից ստացված վճարները դիտել որպես նվազեցում, ինչը հնարավորություն կտա լիզինգատուին՝ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում, կամ երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկան օտարել և երկրորդային լիզինգով տրամադրել իրական արժեքին մոտ արժեքով։

«Առաջարկվում է նաև ԱԱՀ չնախատեսող գործարքով ձեռք բերված լիզինգի առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկել։ Առաջարկում ենք նաև լիզինգառուներին՝ լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման ժամանակահատվածում համարել գույքահարկ վճարող, ինչպես նաև սահմանել պետական մարմինների միջև գույքահարկի հաշվարկման համար տեղեկություններ փոխանակելու կարգը»,- ասաց Մարգարյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+