Մենք մեր մաքսային կետերում ընթացակարգերը սրբագրել ենք այնպես, որ արտահանումը տեղի ունենա հնարավորինս արագ: Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են արվում սահմանային անցակետերում գործընթացները արագացնելու հետ կապված, քանի որ գյուղատնտեսական մթերքների արտահանման շրջան է սկսվում, որոնք շուտ են փչանում:
Ըստ վարչապետի՝ առաջիկայում, երբ սկսվի գյուղմթերքի արտահանման գործընթացը, մեծ հավանականությամբ խնդիրներ չեն առաջանալու:
«Մենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք: Վերին Լարսում արդեն ունենք մաքսային ներկայացուցիչ։ Այս համագործակցության շրջանակներում հույս ունեմ, որ մենք ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով։ Այս պահին որևէ անհանգստացնող ազդակ չունենք»,- հայտարարեց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







