Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:53

Գազի միջին գինը բարձրանալու է․ սոցիալապես անապահով խմբի համար գնի փոփոխություն չի լինի

Գազի միջին գինը բարձրանալու է․ սոցիալապես անապահով խմբի համար գնի փոփոխություն չի լինի

էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի առաջացման պարագայում կառաջանան էլեկտրահամակարգում, կառավարելի են և էներգահամակարգի ներքին ռեսուրների հաշվին հնարավոր է այդ հարցը լուծել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանը նշել է, որ «Գազպրոմը» հայտով ներկայացրել է սակագնի փոփոխության հետ կապված իրենց հաշվարկները, իսկ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը: Իսկ հիմա հանրային քննարկումների փուլն է, որն ամփոփվելու է հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունենալու հունիսին, բայց օրը դեռ հստակ չէ:

Նա պարզաբանել է, որ որ դեռ հստակ չէ, թե վերջնական ինչ սակագին կլինի, այդ ամենը պարզ է դառնալու նիստի ընթացքում:

Դիտարկմանը, որ «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը հանձնաժողովի նիստում նշել է, որ եթե սակագնի բարձրացում չլինի, իրենք չեն կարողանա անհրաժեշտ սպասարկումն ապահովել, ՀԾԿՀ նախագահն ասաց. «Չեմ կարծում, որ նա այն ենթատեքստում է ասել, որ այլևս չեն կարող շահագործել: Ինձ թվում է՝ դա ընդհանուր ասվեց՝ այսօր գործող գների համեմատությամբ: Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են դա ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»:

Բաղրամյանը տեղեկացրել է՝ քննարկվում է առաջիկա 10 տարվա ավելի կայուն և կանխատեսելի քաղաքականություն ունենալը «Գազպրոմի» հետ, գազի միջին գինը բարձրանալու է։

Նա նաև նշեց, որ իրենց հաշվարկներն էլ են ցույց տվել, որ այսօրվա սակագները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն:

«Գազպրոմի» առաջարկած միջին գինը եղել է 283 դոլար՝ այսօրվա գործող 255 դոլարի դիմաց, իսկ հայկական կողմը առաջարկել է 266,7 դոլար՝ 255 դոլարի դիմաց:

Բաղրամյանը շեշտում է , որ նախատեսվում է բնակչության և սոցիալապես անապահով խմբերի համար գների փոփոխություն չանել, ավելացում է նախատեսվում ջերմոցների և վերամշակող գործարանների և 10.000 խորանարդից ավելի սպառելու դեպքում:

Պնդմանը, որ ջերմոցների համար սակագնի բարձրացումը կարող է բերել գյուղատնտեսական մթերքների գների բարձրացման, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ եթե գազի սակագինը բարձրանում է, ապա տնտեսության ինչ-որ ճյուղեր կամ սպառողներ, որոնց համար գինը բարձրանում է, այդ չափով իրենց վրա զգալու են: Այլ  հարց է, թե որքանով այդ բարձրացումը կառավարելի կլինի տնտեսության այդ ճյուղերի համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+