Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:32

Ադրբեջանն ու Թուրքիան երեք նոր էներգետիկ միջանցք են մշակում

Ադրբեջանն ու Թուրքիան երեք նոր էներգետիկ միջանցք են մշակում

Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են էլեկտրաէներգիայի փոխանցման երեք ուղղության վրա, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Խոսքը վերաբերվում է Նախիջևան-Թուրքիա կապին, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Բուլղարիա «կանաչ» միջանցքին և Սև ծովի հատակով դեպի Ռումինիա ու Հունգարիա ձգվող գծին, որին կարող է միանալ նաև Անկարան։

Նախագծերը քննարկվել են սեպտեմբերի 11-ին Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա 5-րդ էներգետիկ ֆորումում, որը համանախագահել են Բայրաքթարը և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Ֆորումի ավարտին կողմերն ստորագրել են արձանագրություն։

Առաջին նախագիծը նախատեսում է Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի էլեկտրահամակարգերի միացում։ Բայրաքթարի խոսքով՝ կողմերը շարունակում են Թուրքիա-Ադրբեջան-Նախիջևան ինտերկոնեկտորի ստեղծման աշխատանքները։ Շահբազովը հստակեցրել է, որ Նախիջևանի և Թուրքիայի հետ էլեկտրական կապը նախատեսվում է ստեղծել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով»՝ Հայաստանի Սյունիքի մարզով։

Երկրորդը Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բուլղարիայի մասնակցությամբ «Կանաչ էլեկտրաէներգիայի արտադրության և առևտրի» միջանցքն է, որը թուրք նախարարը բնութագրել է որպես «էլեկտրաէներգետիկ TANAP»։ Նախատեսվում է սկզբնական փուլում օգտագործել գործող ենթակառուցվածքները, ապա աստիճանաբար մեծացնել դրանց թողունակությունը։ Անկարան ցանկանում է նախագծի վերաբերյալ փաստաթղթեր ստորագրել նոյեմբերի 9-20-ը՝ Անթալիայում կայանալիք COP31-ի ընթացքում։

Երրորդ ուղղությունը Սև ծովի հատակով դեպի Եվրոպա՝ Ռումինիա և Հունգարիա, էլեկտրահաղորդման գծի կառուցումն է։ Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան կարող է միանալ նախագծին, սակայն նրա մասնակցության վերաբերյալ վերջնական որոշման մասին չի հայտնել։

Ֆորումի արձանագրությամբ կողմերը պայմանավորվել են ավելի մանրամասն ուսումնասիրել էլեկտրահամակարգերի փոխկապակցման հարցը։ Հետագա ֆորումների աշխատանքային խմբերից մեկը հատուկ զբաղվելու է այդ ուղղությամբ։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տեղեկություններով՝ կողմերը նաև համաձայնեցրել են համագործակցությունը շարունակել բնական գազի մատակարարումների և ենթակառուցվածքների, էլեկտրաէներգիայի շուկայի կարգավորման, վերականգնվող էներգիայի, էներգիայի կուտակման համակարգերի, խելացի հաշվիչների և ածխածնային սահմանային կարգավորման մեխանիզմի ոլորտներում։ Քննարկվել են նաև ծովային հողմային էներգետիկան, արևային ու հողմային նախագծերը և վերականգնվող էներգիայի ինտեգրումը ցանցերին։

Բաքվի տվյալներով՝ գործող նավթագազային ենթակառուցվածքներով Ադրբեջանից Թուրքիա և Թուրքիայի տարածքով արտաքին շուկաներ, ընդհանուր առմամբ, մատակարարվել է 561 մլն տոննա նավթ և 196 մլրդ խորանարդ մետր գազ։ Թուրքիա մատակարարված ադրբեջանական գազի ծավալը կազմել է 130 մլրդ խորանարդ մետր, որից 40 մլրդ-ը՝ TANAP գազատարով։

Շահբազովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը նախատեսում է Հայաստանի հարավով և Նախիջևանով դեպի Թուրքիա էլեկտրահաղորդման գիծ անցկացնել։ Նրա խոսքով՝ այն կարող է դառնալ Կենտրոնական Ասիան, Ադրբեջանն ու Թուրքիան կապող ավելի լայն էներգետիկ միջանցքի մաս։

Երևանը նախկինում հայտարարել էր, որ Բաքվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հռետորաբանությունը որևէ առնչություն չունի Հայաստանի տարածքի հետ։ Ըստ հայկական կողմի՝ ՀՀ տարածքում կարող են իրականացվել միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը՝ երկրի ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+