ր
Երեկ կատարված ստուգայցերի ժամանակ հազարից ավելի թոշակառուների սպասարկող «ՀայՓոստ»-ի մի շարք գրասենյակներում կուտակումներ և հերթեր են նկատվել։
Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ տեղեկացնելով, որ Հայփոստի բոլոր բաժանմունքներում հերթը վերահսկելու խնդիր է դրվել։
Նա նշեց, որ երեկ օրվա երկրորդ կեսին դրական տեղաշարժ է նկատվել։
«Գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվում են աշխատանքները, օրվա վերջում մեծմասամբ կունենանք գծանշումները, որոնք սոցիալական հեռավորությամբ պահպանման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն»,- ասաց Արշակյանը։
Հակոբ Արշակյանը նշեց, որ պարետի որոշմամբ՝ այս ամիս նույնպես թոշակները կառաքվեն փոստատարների միջոցով։ Նա կարևորեց բանկային քարտեր և բանկային հաշիվների միջոցով թոշակները ստանալու հնարավորությունը։ Դա, իհարկե, թոշակառուների համար պարտադիր բնույթ չի կրում, բայց նախարարը կոչ արեց թոշակները ստանալ բանկային քարտերի միջոցով՝ անկանխիկ։
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին ԱԺ-ում գտնվում է կենսաթոշակների մասին օրինագիծ, որը մյուս տարվա հունիսից կամ հուլիսից արդեն պարտադիր է դարձնում կենսաթոշակների էլեկտրոնային բաշխումը։
«Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է, որ մեկ քայլ առաջ կատարենք անկանխիկ առևտրի ու դրամաշրջանառության առումով»,-ասաց Արշակյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







