Նոր Գեղիում գերմանական տեխնոլոգիայով ասֆալտի նոր գործարան է բացվել, որը ժամում արտադրում է 110 տոննա ասֆալտ։ Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է նախկինում արտադրողականության այս ծավալը բավարարել է, իսկ այսօր և՛ պահանջարկն է մեծացել, և՛ որակի նկատմամբ վերահսկողությունը։
Նոր Գեղիում բացված գործարանը կառուցվել է հնի կողքին, իսկ ժամում կարող է արտադրել 250 տոննա ասֆալտ։
Արամուսում ևս բացվել է նոր գործարար, որը կառուցվել է շվեցարական տեխնոլոգիայով և ժամում կարող է արտադրել 240 տոննա ասֆալտ։
Կապիտալ ճանապարհաշինարարության համար հատկացվել է 22 մլրդ դրամ, նախատեսվում է 2020 թվականին նորոգվել 500 կմ ճանապարհ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը էլ հայտնեց, որ նախատեսում են մինչև 2024 թվականը բարեկարգնել Հանրապետության տարածքի ավտոճանապարհների 70 %-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







