Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:01

Կառավարությունն ԱԺ կուղարկի ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկը բարձրացնելու նախագիծ

Կառավարությունն ԱԺ կուղարկի ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկը բարձրացնելու նախագիծ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ծխախոտային արտադրանքի, էլեկտրոնային ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և վառելիքի մի շարք տեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնությանը։

Փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի քննարկմանը։ Օրինագծի ընդունման դեպքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, բենզինը և դիզելային վառելիքը։ Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարի 3%-ով ինդեքսավորել ակցիզային հարկով հարկվող ապրանքների դրույքաչափերը։

Ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկը նախատեսվում է տարեկան բարձրացնել 7%-ով, տաքացվող ծխախոտինը՝ 30%-ով, իսկ էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100%-ով, ապա հաջորդ երկու տարիներին՝ համապատասխանաբար 25% և 20%-ով։Նախատեսվում է նաև առաջին անգամ ակցիզային հարկ սահմանել նիկոտինային տոպրակների համար․ առաջին տարում դրույքաչափը կկազմի 2800 դրամ, ապա հաջորդ երկու տարիներին կավելանա տարեկան 30%-ով։ Նարգիլեի ծխախոտի ակցիզային հարկն առաջին տարում կբարձրանա 40%-ով, իսկ հաջորդ երկու տարիներին՝ տարեկան 30%-ով։

Միաժամանակ, մրգային օղիների արտադրությունը խթանելու նպատակով դրանց ակցիզային հարկի դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33%-ով։ Նախագծով առաջարկվում է նաև կոնյակի ակցիզային հարկը սահմանել 4000 դրամ՝ մեկ լիտր 100%-անոց սպիրտի հաշվարկով՝ անկախ հնեցման տարիքային խմբից։

Կառավարությունն անհետաձգելի է ճանաչել նախաձեռնությունը և այն կուղարկի Ազգային ժողովի քննարկմանը։ Օրինագծի ընդունման դեպքում ակցիզային հարկի նոր դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն օրենքով նախատեսված ժամկետներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+