Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:58

Հայկական ձկան փոխարեն ՌԴ-ն այն կներմուծի Իրանից և Թուրքիայից

Հայկական ձկան փոխարեն ՌԴ-ն այն կներմուծի Իրանից և Թուրքիայից

Ռուսաստանն ավելացրել է ձկան ներմուծումն այլ երկրներից՝ Հայաստանից մատակարարումների նվազումը փոխարինելու նպատակով, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Ռուսաստանն ավելի վաղ սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից կենդանի ձկան ներկրման նկատմամբ՝ արգելելով բոլոր հայկական ընկերությունների արտադրանքի մուտքը, բացառությամբ՝ երկուսի։ ՌԴ ներկրման թույլտվություն էր ստացել հայկական երկու ձկնաբուծական ընկերություն՝ «ՄՖ Էքսպորտը» և «Ինվեստ Պլյուսը»։

Դանկվերտը պարզաբանել է, որ գերատեսչությունը նախապես գիտակցելով, որ սահմանափակումներն անխուսափելի են, որպես հակակշիռ ընդլայնել է մատակարարումներն այլ ուղղություններից։ Մասնավորապես, հայկական իշխան ձկնատեսակի ներմուծման հարցում ռուսական շուկան վերակողմնորոշվել է դեպի Իրան և Թուրքիա, ասել է նա։

Դանկվերտը նաև ընդգծել է, որ մատակարարների բազմազանության դեպքում ավելի հեշտ է աշխատել, որովհետև մեկ աղբյուրից օգտվելը կարող է ապրանքի կախվածություն կամ դեֆիցիտ առաջացնել։

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։

Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+