Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել և բարելավել է Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ իր սպասումները, նշված է հիմնադրամի հրապարակած «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում։
Ըստ հեղինակավոր ֆինանսական կառույցի կանխատեսման՝ 2026 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 5,3%։ Թեև սա զիջում է նախորդ տարվա 7,2% ցուցանիշին, այնուամենայնիվ, վկայում է տնտեսական դինամիկայի պահպանման մասին։
Հատկանշական է, որ ԱՄՀ-ն դեպի լավն է փոխել իր նախկին գնահատականները։ 2025 թվականի տարեվերջին հրապարակված տվյալներով՝ հիմնադրամը Հայաստանում կանխատեսում էր ընդամենը 4,9% տնտեսական աճ։
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 20-ին, կազմել է 365,94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,92 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...





































