Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

ՊԵԿ-ը կփոխի պատասխանատվություն սահմանող չվճարված հարկերի շեմերը

ՊԵԿ-ը կփոխի պատասխանատվություն սահմանող չվճարված հարկերի շեմերը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Պետական եկամուտների կոմիտեի նախագծին, որով նախատեսում են փոխել պատասխանատվություն սահմանող չվճարված հարկերի շեմերը։

ՊԵԿ-ը մեղմացնում է օրենսդրությունը․ եթե նախկինում ավելի քան 10 մլն դրամ, ինչպես նաև 20 մլն դրամ հարկեր չվճարելու համար քրեական պատասխանատվություն էր սահմանվում, ապա հիմա այն կկիրառվի ավելի բարձր շեմերի դեպքում։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բացատրել է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը գերազանցող, իսկ առանձնապես խոշոր չափը՝ 20 մլն դրամը գերազանցող գումարը:

Նա նշել է, որ նոր նախագծում մեկ հարկային տարվա ընթացքում 10 մլն-ի փոխարեն խոշոր չափ են սահմանել 30 մլն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում՝ 45 մլն դրամը գերազանցող գումարը: Նրա խոսքով՝ առանձնապես խոշոր չափը 20 մլն-ի փոխարեն կհամարվի մեկ հարկային տարվա ընթացքում 50 մլն դրամը, իսկ իրար հաջորդող երկու տարիների ընթացքում՝ 75 մլն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը:

Նա հայտարարել է, որ փոփոխությամբ Քննչական կոմիտեում քննվող հարյուրավոր գործեր տնտեսվարողի ցանկության դեպքում կարող են կարճվել։ Բացառություն կլինեն նրանք, ովքեր կցանկանան շարունակել քննությունները և արդարացվել։

«Նախագծի ընդունման դեպքում 500-ից 600 գործ կապաքրեականացվի»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այդ գործերի մի մասը քրեականից կտեղափոխվի վարչական գործընթաց՝ ուսումնասիրության և վերլուծության համար։

Հակոբյանը նշել է նաև, որ ընդհանուր փաթեթով առաջարկում են փոխել հարկային վարչարարության տրամաբանությունը։ Նրա փոխանցմամբ՝ անմիջապես քրեական գործ չի հարուցվելու, լսելու են հարկ վճարողին, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություն և բողոքարկման հնարավորություններ են լինելու։

ՊԵԿ նախագահը նշել է, որ այս փոփոխություններով նպատակ ունեն նվազեցնել քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը։ Միևնույն ժամանակ՝ նա տեղեկացրել է, որ նախատեսվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է անհապաղ քրեական վարույթ։

Հակոբյանը հավելել է, որ մյուս փոփոխությունը վերաբերում է քրեական վարույթների ընթացքում կիրառվող արգելանքներին։ Մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն տալ, որ գույքի վրա դրված արգելանքը փոխարինվի բանկային երաշխիքով կամ արժեթղթերով, որպեսզի բիզնեսը կարողանա շարունակել գործունեությունը՝ չկորցնելով եկամուտները քննության շարունակությանը զուգընթաց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+