Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:13

Ոսկերիչները պետք է հարստանան ու հարստացնեն․ հարկման նոր մեխանիզմ՝ ոսկու արտադրողների ու վաճառողների համար

Ոսկերիչները պետք է հարստանան ու հարստացնեն․ հարկման նոր մեխանիզմ՝ ոսկու արտադրողների ու վաճառողների համար

Կառավարությունը ոսկու արտադրանքով զբաղվողների ու վերավաճառողների համար կսահմանի հարկման տարբեր պայմաններ։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 19-ի նիստի ժամանակ։

Ինչպես հարցի զեկուցման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսյանը, ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողների համար ԱԱՀ-ն սահմանվում է օտարման գնի ու դրա արտադրության համար օգտագործված հումքի ձեռքբերման գնի դրական տարբերությունից։

«Եթե արտադրողը ոսկյա զարդը վաճառել է 100 միավորով և եթե այդ զարդի պատրաստման համար ունի 60 միավորի չափով ոսկու և 25 միավորի չափով ադամանդի փաստաթղթավորված ծախս, ապա ԱԱՀ-ն ոչ թե 100, այլ 15 միավորի հաշվարկով պետք է վճարի՝ 100-60-25=15 միավոր»,- նշել է նախարարը։

Ինչ վերաբերվում է վերավաճառողներին, ապա նրանք այսուհետ պետք է ԱԱՀ վճարեն իրենց ավելացրած արժեքի համար։ Օրինակ, եթե 100 միավոր արժողությամբ ոսկյա զարդը վաճառում է 120 միավորով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի 20 միավորի հաշվարկով, պարզաբանել է Հովհաննիսյանը։

Նախարարը հարցի կարևորությունը բացատրել է նրանով, որ ՀՀ-ում թանկարժեք մետաղների և քարերի օտարումն ազատված է ԱԱՀ-ից, իսկ նույն նյութերից պատրաստված ոսկեր­չա­կան զար­դերի օտարումը հարկվում է ԱԱՀ-ով։ Ըստ նրա՝ ստացվում է, որ ամեն անգամ վերաձուլվելով ու վերավաճառվելով՝ ոսկին ավելի ու ավելի է թանկանում, թեև հումքը նույնն է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ասել է, որ «նախագիծը ոսկերիչներին պետք է օգնի հարստանալ և հարստացնել»։ Նա նշել է, որ բազմաթիվ բողոքի ակցիաներ, քննարկումներ ու վեճեր են ունեցել ոլորտի կարգավորման համար։ Ըստ նրա՝ կառավարությունը ցանկացել է հասկանալ, թե ի՞նչ լրացուցիչ խնդիրներ կան ոսկեգործության դաշտում, որոնք խանգարում են զարգացմանը։ Այժմ լուծումը, ըստ նրա, գտնվել է։

«Պետք է արագ ընդունել, որովհետև տուրիստական սեզոնը հիմա ակտիվանում է։ Մեր ոսկերչական արտադրանքի մրցունակությունը ներմուծվողի համեմատ կբարձրանա»,- շեշտել է նա։

Մարտի 2-ին հայտնել էինք, որ ոսկու գները բարձրացել են Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո: Մարտի 2-ին Չիկագոյի ապրանքային բորսայում (CME) ոսկու ֆյուչերսները բարձրացել էին 2,88%-ով՝ հասնելով 5400 դոլարի մեկ ունցիայի համար: Հայաստանում մեկ գրամ ոսկին կարելի է գնել 55-60 հազար դրամով:

2025 թվականի հունիսին Eurasianet-ը գրել էր, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է 2025 թվականի առաջին չորս ամիսներին, երբ Մոսկվան փոխել է ռուսական թանկարժեք քարերի և մետաղների ներմուծման և արտահանման կանոնները Երևանի միջոցով։ 

«Պետք է փաստաթղթավորենք մեր ապրանքը»․ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+