ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կոտայքի մարզի մի շարք ձեռնարկություններ, տեղեկացնում է նախարարի ֆեյսբուքյան էջը:
Պապիկյանն այցելել է Արամուսի քարհանք և ասֆալտի արտադրության գործարան։ Նշվում է, որ այցը տեղի է ունեցել ասֆալտապատման լայնածավալ աշխատանքների նախաշեմին: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործարանը կարող է արտադրել 240 տոննա ասֆալտ ՝ նախկին 50 տոննայի փոխարեն։
Բացի այդ, նախարարը եղել է նաև Նոր Գեղիում գտնվող ևս մեկ ասֆալտի գործարանում, ինչպես նաև ծանոթացել Եղվարդ — Աշտարակ հանրապետական նշանակության միջմարզային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







