Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2021-2026 թվականների կառավարական ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի 7% թիրախը գերակատարվել է՝ կազմելով 7,9%, ինչը շուրջ 2,3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը:
Տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշել էր, որ 2025 թվականին գրանցված 7,2% տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աճով, ինչպես նաև ծառայությունների և արդյունաբերության ոլորտների դրական դինամիկայով:




































