Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նախատեսում է ստեղծել օրգանական արտադրանքի շրջանառության կարգավորման համակարգ՝ նախապատրաստելով հատուկ նորմատիվ-իրավական ակտ: Այս մասին ասված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ` մայիսի 18-ին կայացած արտահերթ աշխատանքային հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նպատակահարմար է ճանաչվել միությունում կառուցել օրգանիկայի արտադրանքի շրջանառության կարգավորման համակարգ՝ նախապատրաստելով վերազգային ակտ, որն ուղղված է ազգային օրենսդրության միասնականացման հիման վրա օրգանական արտադրության համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը։ Դա կապահովի ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անարգել տեղաշարժը և պայմաններ կստեղծի արտահանման ներուժի իրացման համար՝ օրգանական ապրանքների համաշխարհային պահանջարկի աճի ֆոնին», — ասված Է ԵՏՀ հաղորդագրության մեջ:
ԵՏՀ նախարարները աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը:
«Այսօր Միության բոլոր երկրներում օրգանական գյուղատնտեսական արտադրության զարգացման համար օրենսդրական բազա է ընդունվել, աճում են հավատագրված օրգանական հողերի տարածքները, որոնք կազմում են շուրջ 900 հազար հա, օրգանական արտադրանքի արտադրողների թիվը գերազանցել է 1300 – ը», — նշում է ԵՏՀ-ն:
«Նման արտադրանքի պահանջարկի աճն աշխարհում մոտ ապագայում կհանգեցնի շուկայի ծավալների կրկնապատկման, որը կարող է հասնել 200 մլրդ դոլարի», — կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը, ում խոսքերը բերվում են հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







