Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:46

Արամ Ա-ն ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Արամ Ա-ն ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Արամ Ա-ն վստահություն է հայտնել, որ Թրամփի ընտրվելը խոստումնալից էջ է բացելու ԱՄՆ պատմության մեջ։

«Դուք պատասխանատվություն եք ստանձնում աշխարհի պատմության ճակատագրական հանգրվանին: Վստահ ենք, որ ահավոր տագնապներով և մարդու իրավունքների բռնաբարումներով լեցուն աշխարհում դուք առաջնորդողի դեր պետք է ունենաք՝ արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության ու ճանաչման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիլիկիոյի թեմի առաջնորդը նաև վստահություն է հայտնել, որ Թրափն իր «ունեցած հարուստ փորձառությամբ, ուժեղ ղեկավարությամբ և միջազգային լայն կապերով կկարողանա ամուր հավատով ու քաջությամբ դիմագրավել մարդկությանը հուզող ճգնաժամերը»:

Նոյեմբերի 2-ին Թրամփն Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր արցախահայությանը սատարելու մասին:

Հոկտեմբերի վերջին Թրամփն ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Քամալա Հարիսիին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ագրեսիայի ընթացքում անգործության և Արցախից հայերի բռնագաղթի մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+