Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 21
Երևան +16°
  • Երևան+16°
  • Գյումրի+11°
  • Վանաձոր+13°
  • Կապան+17°
  • Սևան+9°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Շաբաթ, Նոյեմբերի 21 18:45

Րաֆֆի Պողոսյանը «Ոսկե գլոբուս» հիմնադրամում հյուրընկալել է Դենի Վիլնյովին

Raffi Boghosian
Raffi Poghosyan and Denis Villeneuve

Ամերիկահայ պրոդյուսեր Րաֆֆի Պողոսյանն ու «Դյունա» ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովը Կալիֆոռնիայում հանդիպել են կինոյի ոլորտի ուսանողների և սկսնակ կինոգործիչների հետ։ Այդ մասին Instagram-ի իր էջում հայտնել է «Ոսկե գլոբուս» հիմնադրամը գլխավորող Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում Վիլնյովը պատմել է կինոյում անցած ճանապարհի և էկրանային պատմություններ ստեղծելու իր մոտեցումների մասին։

«Մենք «Ոսկե գլոբուս» հիմնադրամում կարևորում ենք կինոգործիչների նոր սերնդին իրենց ոգեշնչող վարպետների հետ շփվելու հնարավորություն ընձեռելը»,- գրել է Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ռեժիսորին հանդիպմանը մասնակցելու համար։

Վիլնյովը հայտնի է «Դյունա» ֆիլմաշարի առաջին երկու մասերով, ինչպես նաև «Ժամանում», «Սայրի վրայով վազողը 2049», «Մարդասպանը» և «Հրդեհներ» ֆիլմերով։ Նա նաև ընտրվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի ռեժիսոր։

Պողոսյանը 2025 թվականի օգոստոսին ընդգրկվել էր «Ոսկե գլոբուս» հիմնադրամի տնօրենների խորհրդում, իսկ մեկ տարի անց գլխավորել այն։ Հիմնադրամն աջակցում է կինոկրթությանը, ֆիլմերի վերականգնմանը և լրագրությանը։

Պողոսյանը նաև Boghos Entertainment հոլիվուդյան ընկերության հիմնադիրն է և Raffi Talks ամենշաբաթյա հաղորդման վարողը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  3. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  4. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  5. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  6. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+