Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:33

«Հայաստանն իմ սրտին մոտ է». տենոր Վիտտորիո Գրիգոլոն առաջին անգամ համերգ կունենա Երևանում

«Հայաստանն իմ սրտին մոտ է». տենոր Վիտտորիո Գրիգոլոն առաջին անգամ համերգ կունենա Երևանում

Տենոր Վիտորիո Գրիգոլոն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում հոկտեմբերի 21-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նրան ուղեկցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դերիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը կմեկնարկի ժամը 19: 00-ին, հայտնել են ֆիլհարմոնիկից:

Ելույթի նախաձեռնողը բժիշկ Վահան Վարդապետյանն է: Համերգն ընդգրկված է նվագախմբի հոբելյանական, 100-րդ համերգաշրջանի և Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագրում:

Երևանում կայացած մամուլի ասուլիսում Գրիգոլոն պատմել է Հայաստանի հետ անձնական կապի մասին. «Հայաստանն իմ սրտին մոտ է, դուք չեք էլ պատկերացնում, այն իմ մարմնի մի մասն է։ Չեմ ուզում ամեն ինչ բացահայտել, բայց ինչ-որ առումով Հայաստանն իմ մեջ է»:

Դրանից հետո երգիչը ցույց է տվել ձեռքի հայերեն դաջվածքը, որի վրա գրված է. «Ես առաջին անգամ տեսա սերը և հասկացա, որ դու միակն ես»:

Գրիգոլոն ընդգծել է իր հիացմունքը հայկական մշակույթի, դուդուկի հնչյունների և «Դլե Յաման» կոմպոզիցիայի հանդեպ՝ նշելով, որ երաժշտությունը համարում է ժողովրդի պատմությունն ու հոգին հասկանալու բանալին:

Երևանում երգիչը կներկայացնի դասական և հանրահայտ ստեղծագործություններ՝ Volare, My Way, Arrivederci Roma, Caruso, The Show Must Go On, ինչպես նաև Կավարադոսսիի արիան Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայից։

Գրիգոլոն հանդես է եկել աշխարհի առաջատար բեմերում՝ La Scala-ից մինչև Metropolitan Opera, համագործակցել է Լուչիանո Պավարոտիի և Սթինգի, ինչպես նաև օպերային երգիչներ Հասմիկ Պապյանի, Ջուլիանա Գրիգորյանի և Բարսեղ Թումանյանի հետ: Նրա ալբոմները Sony Classical լեյբլում, ներառյալ պլատինե սկավառակը West Side Story մյուզիքլով, ընդգրկվել են Համաշխարհային դասական չարթերում և առաջադրվել են Grammy մրցանակի։

Գրիգոլոյին անվանում են իտալացի մեծ տենորների՝ Պավարոտիի, Դոմինգոյի և Կարերասի ժառանգորդ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+