Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:30

«Արհավիրք է»․ ճարտարապետը պատմել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին սպառնացող վտանգի մասին

«Արհավիրք է»․ ճարտարապետը պատմել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին սպառնացող վտանգի մասին

Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը, հոկտեմբերի 9-ին կայացած ասուլիսում «արհավիրք է» անվանել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող վերանորոգման աշխատանքները։ Ասուլիսը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ճարտարապետը տեղեկացրել է, որ «մասնագիտական փորձ չունեցող մեկը մի քանի օր առաջ դարձել է նախագծի գլխավոր ճարտարապետ և վերանորոգում է Եղեռնի հուշարձանը»։ Միևնույն ժամանակ՝ նա հայտնել է, որ հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մի քանի օր առաջ դուրս է եկել հուշահամալիրի վերանորոգման աշխատանքային խմբից։

«Ակնկալում էի, որ հուշարձանի վերանորոգման աշխատանքների շուրջ փորձագետների մեծ մասնագիտական խումբ կձևավորվի, սակայն աշխատում է ընդամենը մեկ մարդ»,- շեշտել է ճարտարապետը։

Նա տեսանյութերով է ցույց տվել, թե ինչ իրավիճակ է այնտեղ։ Թարխանյանի խոսքով՝ մի մասում 12 աստիճաններից 4-ը քանդել են։ Ճարտարապետի դիտարկմամբ՝ հուշարձանի շուրջը «խրամատի չափ տարածք են փորում»։

«Քարերը շատ մեծ էին, և հնարավոր է՝ պոկել են, մնացածը մնացել են երկաթբետոնի մեջ ու փորձում են հարթեցնել, որ դրա վրայից նոր աբլիցովկա անեն, պատկերացնո՞ւմ եք։ Պատրաստվում են հուշարձանի շուրջը մինչև 4 մետր խորությամբ Արփա-Սևան թունելի պես խրամատ փորել»,- հավելել է նա։

Թարխանյանը նաև հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների համար բյուջից նախատեսվածից շատ գումար է դուրս գրվել։

«Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման համար 5 անգամ ավելի մեծ գումար է ծախսվել»,- նշել է նա։

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգման աշխատանքների առաջին իսկ օրվանից քննարկումների կենտրոնում է: Քննադատության հիմքում են շինարարական աշխատանքների կազմակերպման ձևն ու դրանց որակը։

Բարձրացված աղմուկից և բողոքի ակցիաներից հետո ԿԳՄՍ նախարարությունը մինչև սեպտեմբերի 8-ը դադարեցրել էր աշխատանքները, ապա հայտարարել, որ դրանք կվերսկսվեն նախագծի լրամշակումից հետո։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ յուրաքանչյուր շաբաթ այցելում է հուշահամալիր և աշխատանքներին անձամբ է հետևում։

Կարդացեք նաև՝ 
«Վանդալիզմ է»․ քաղաքացիները պահանջում են դադարեցնել Ծիծեռնակաբերդի շինարարությունը
Հուշարձանին անվերականգնելի վնաս է հասցվել․ Դեմոյանը՝ Ծիծեռնակաբերդի նորոգման մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+