Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:14

«Դիլիջանյան օրեր». տեղի կունենա Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը

«Դիլիջանյան օրեր». տեղի կունենա Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը

Սեպտեմբերի 26-28-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան համերգասրահում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը՝ «Դիլիջանյան օրեր» խորագրով, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Ըստ հրապարակման՝ փառատոնի շրջանակում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ ելույթ կունենան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Վանաձորի կամերային նվագախումբը, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախումբը: Փառատոնին կմասնակցեն մենակատարներ Վաչե Հովեյանը (ալտ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն), Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա), Մարիա Խանդանյանը (սոպրանո), Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն):

Փառատոնի շրջանակում կհնչեն կատարումներ՝ նվիրված ճանաչված կոմպոզիտորների հոբելյաններին՝ Ալեքսանդր Աճեմյան (100-ամյակ), Ալեքսանդր Հարությունյան (105-ամյակ), Ղազարոս Սարյան (105-ամյակ), Գևորգ Արմենյան (105-ամյակ), Էդգար Հովհաննիսյան (95-ամյակ), Խաչատուր Մարտիրոսյան (80-ամյակ), Արմենուհի Կարապետյան (60-ամյակ), Վարդ Մանուկյան (70-ամյակ):

Փառատոնի ընթացքում կհնչեն նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների՝ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, Դավիթ Հալաջյանի, Նարինե Զարիֆյանի, Հայկուհի Հակոբյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Կարեն Անանյանի, Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունները:

Սեպտեմբերի 27-ին Կոմպոզիտորների ստեղծագործական տանը ՀԿՄ առաջատար կոմպոզիտորների մասնակցությամբ կանցկացվի վարպետության դաս-դասախոսություն՝ Դիլիջանի արվեստի և երաժշտական դպրոցների աշակերտների համար: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ներկայությունը հաստատելով հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]:

Փառատոնը հիմնադրվել է 2014 թվականին և դարձել հայ ժամանակակից երաժշտության առաջատար հարթակներից մեկը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+