Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 21-ին կբացվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Լուվրի թանգարանի հավաքածուներից 16 ուշագրավ ցուցանմուշ, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր թանգարանային առարկաների հետ։
Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։ Ցուցահանդեսը կգործի վեց ամիս՝ մինչև 2026 թվականի մարտ ամիսը:






































