Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:01

«Գաֆէսճեան» կենտրոնում կանցկացվի «Իմ ձեռագործ Հայաստան» 3-րդ փառատոնը՝ հայ և վրացի վարպետների մասնակցությամբ

«Գաֆէսճեան» կենտրոնում կանցկացվի «Իմ ձեռագործ Հայաստան» 3-րդ փառատոնը՝ հայ և վրացի վարպետների մասնակցությամբ

«Գաֆէսճեան» քանդակների պարտեզում տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» 3-րդ փառատոնը, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։

Ըստ հրապարակման՝ այն տեղի կունենա սեպտեմբերի 13-14-ը՝ ժամը 12:00-19:00-ն:

Ձեռարվեստի և արհեստների փառատոնին կմասնակցեն ոչ միայն հայ, այլև վրացի վարպետներ՝ ներկայացնելով իրենց մշակութային արտադրանքը՝ մշակութային երկխոսության նոր հարթակ ստեղծելով երկու երկրների ժողովուրդների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, փոխհարստացման և տարածման համար, ասված է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ փառատոնի ընթացքում տեղի կունենա հայկական և վրացական ազգային տարազների ցուցադրություն:

«Փառատոնի նպատակն է ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի միջմշակութային համագործակցությունը, նպաստել ստեղծագործող վարպետների գործունեությանը, ինչպես նաև արհեստների և արվեստների արժևորմանն ու տարածմանը»,- հավելել են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառումը կիրականանա ԿԳՄՍՆ-ի ֆինանսական աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+