Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենն օգոստոսի 24-ին մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոյի շաբաթին՝ տեսազանգով ելույթ ունենալով «Համաշխարհային կինեմատոգրաֆի լեգենդները» սեսիայում։ Նա խոստովանել է իր սերը ռուսական կինոյի նկատմամբ և ջերմ զգացումներ հայտնել Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի հանդեպ, հաղորդում է BBC-ն:
Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է 89-ամյա ռեժիսորի մասնակցությունը միջոցառմանը՝ այն անվանելով խայտառակություն։ Կիևի կարծիքով՝ Ալենն իր մասնակցությամբ «գիտակցաբար աչք է փակում» այն գործողությունների վրա, որոնք Ռուսաստանն անում է:
Ռեժիսորը չի ընդունել այս մեղադրանքները: Բրիտանական Guardian պարբերականին տված մեկնաբանության մեջ Ալենն ասել է․ «Անկախ նրանից, թե ինչ են անում քաղաքական գործիչները, չեմ կարծում, որ ստեղծագործական երկխոսությունների դադարեցումն օգնելու լավ միջոց է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







