ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 166 հազար դոլար կհատկացնի ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանմանը, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Ծրագրի շրջանակում կվերանորոգվի Վաղարշապատում գտնվող Խորեն Տեր-Հարությանի թանգարանը, ինչը հնարավորություն կտա ապահովելու արվեստագետի 261 ստեղծագործության պատշաճ պահպանումն ու ցուցադրությունը։
Ծրագրի մեկնարկն ազդարարել են ԱՄՆ դեսպանատան հանրային դիվանագիտության բաժնի ղեկավար Գրիֆին Ռոզելը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Դեսպանատան տվյալներով՝ հիմնադրամը 2005 թվականից Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր՝ հատկացնելով ավելի քան 1,8 մլն դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







