Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:13

Բենեդիկտ Քամբերբեթչը Նուբար Գյուլբենկյանից ոգեշնչված՝ Վես Անդերսոնի նոր ֆիլմում հերոսի է մարմնավորել

Բենեդիկտ Քամբերբեթչը Նուբար Գյուլբենկյանից ոգեշնչված՝ Վես Անդերսոնի նոր ֆիլմում հերոսի է մարմնավորել

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, հայ գործարար Նուբար Գյուլբենկյանի կերպարով ոգեշնչված, «Փյունիկյան սխեմա» ֆիլմում մարմնավորել է  Նուբարի հորեղբոր դերը, հայտնում է Armenian ֆիլմ Society-ն։

Ֆիլմում Նուբարի կերպարն Անատոլի «Ժա Ժա» Կորդայի խորթ եղբայրն է, որի հայկական ծագումը հաստատվում է տեսարաններից մեկում ցուցադրված ծննդյան վկայականով: Իրական կյանքում Նուբար Գյուլբենկյանը Գալուստ Գյուլբենկյանի որդին էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա առանցքային դեր էր խաղացել Pat O’Leary Line ցանցի կազմակերպման գործում, ընդհատակյա խումբ, որն օգնում էր Ֆրանսիայում ծուղակում հայտնված բրիտանացի օդաչուներին վերադառնալ հայրենիք:

Ռեժիսոր Վես Անդերսոնի «Փյունիկյան սխեման» պատմում է ավիացիայի և սպառազինությունների ոլորտում գործարարի՝ աչքի ընկող մագնատ Կորդայի մասին, ով անցնում է մի շարք մահափորձերի միջով և սկսում է անդրմայրցամաքային մեծ նախագիծ, որը կոչվում է «Փյունիկյան սխեմա»:

Կորդայի դերը կատարել է Պուերտո Ռիկայի ծագումով ամերիկացի դերասան Բենիսիո դել Տորոն։ Կորդայի կերպարը մեծապես ոգեշնչված է նավթային մագնատ և արվեստի կոլեկցիոներ Գալուստ Գյուլբենկյանի կերպարով, ով ստացել է «Պարոն հինգ տոկոս» մականունը՝ յուրաքանչյուր գործարքում իրեն այդպիսի մասնաբաժին թողնելու սովորության համար: Այս մասին Անդերսոնը պատմել է El Mundo América-ին տված հարցազրույցում։

«Կա մեկ այլ կերպար, որին ես շատ ավելի հետաքրքիր և, իմ կարծիքով, որոշիչ եմ համարում՝ դա Գալուստ Գյուլբենկյանն է։ Նրան հիշում են որպես բարերար, բայց ամենից առաջ նա ականավոր կապիտալիստ էր։ Ես չգիտեմ, թե արդյոք դուք ծանո՞թ եք նրա պատմությանը, բայց դա և՛ հետաքրքրաշարժ է, և՛ վախեցնող: Նրա գործունեությունը Մերձավոր Արևելքում, նավթային գործարքներում միջնորդությունը. այս ամենը ձևավորեց ինչպես տարածաշրջանը, այնպես էլ ամբողջ աշխարհը: Ժամանակակից Մերձավոր Արևելքը մասամբ կապիտալիզմի, դիվանագիտության և կառավարությունների միջև հենց այդ բանակցությունների և փոխգործակցության արդյունքն է։ Նա առանցքային դեր է խաղացել այն քարտեզի ձևավորման գործում, որը մենք տեսնում ենք այսօր»,- ասել է ռեժիսորը։

Ըստ Անդերսոնի՝ Գյուլբենկյանի մասին Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոսը» գիրքը ցույց է տալիս, թե ինչպես մեկ մարդու հավակնությունները կարող են ազդել ոչ միայն իր ժամանակի, այլև ապագայի վրա: Ֆիլմի պրեմիերան կայացել էր 2025 թվականի մայիսին՝ Կաննի կինոփառատոնում։ Այն մեծ էկրաններին կհայտնվի հունիսի 6-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+