«Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագիծը մայիսի 17-ին բացօթյա համերգ կունենա Կասկադում։
Համերգը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին՝ «Երեք սուզորդներ» հարթակում և նվիրված կլինի Թանգարանային գիշերվան։
Սկիզբը՝ ժամը 21։00-ին, մուտքն ազատ է։
«Հող Արթուն»-ը էթնիկ-էլեկտրոնային ժանրի հանելուկային նախագիծ է, որը հայկական երաժշտական ասպարեզում իր ուրույն տեղն ունի 2021թ.-ից։ Այն ստեղծվել է Հող և Արթուր Ալեք արտիստների միավորմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







