Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ, Կասկադում կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Ժամը 19:00-23:00-ն բացօթյա համերգում ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը։
Նրանց թվում են Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Արտո Թունջբոյաջյանը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգոյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ Գևորգյանը, Դեյվ Գյոդակյանը, ինչպես նաև Աննա Կոստանյանը։