Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:12

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը

Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)։ Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ամեն տարի տոնի առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվում, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի կարգ: Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին: Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, «քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ ինքն իրեն խաղողի որթ անվանելով»:

Armenia Today-ը մեկտեղել է տոնի առթիվ նախատեսվող միջոցառումները։

Խաղողօրհնեքը Ոսկեվազում

Օգոստոսի 18-ին՝ ժամը 18:30-ին, Ոսկեվազ գյուղի գինու գործարանի տարածքում տեղի կունենա խաղողօրհնեքի արարողություն: Միջոցառմանը մասնակցելն արժե 10 000 դրամ, երեխաների համար՝ 5000 դրամ: Արժեքը ներառում է ֆուրշետ, «Ոսկեվազ» գինու հյուրասիրություն, ինչպես նաև կենդանի երաժշտություն՝ NewTon բենդի կատարմամբ:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը «Երազ» զբոսայգում

Երևանի «Երազ» զբոսայգում միջոցառումները կմեկնարկեն ժամը 18:00-ին՝ խաղողօրհնեքով, որին կհաջորդեն ժողովրդական երգերն ու ծիսական խաղերը՝ «Նավակատիք»‎ կրթամշակութային ՀԿ-ի և «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։ Տեղի կունենան նաև տիկնիկագործության, կարպետագործության, գորգագործության, խաչբուռի հյուսման, ասեղնագործության, թաղիքագործության վարպետաց դասեր։

Տոնն Աղավնաձորում

Տոնի ևս մեկ արարողություն տեղի կունենա Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Միջոցառումն ուղեկցվելու է համերգով, ազգային պարերով և ավանդական ուտեստների հյուրասիրությամբ: Սկիզբը՝ ժամը 15:00-ին:

Խաղողի փառատոն Գյումրիում

Խաղողի տոնը Գյումրիում կնշվի օգոստոսի 17-18-ը՝ Grape Fest-2024 փառատոնի շրջանակներում։ Ծրագրում նախատեսվում է խաղողի ճզմման արարողություն, գինու համտես, կոկտեյլների պատրաստման վարպետության դաս, հայկական ավանդական պարեր, համերգ և DJ-սեթեր: Մասնակիցների համար ելույթ կունենան նաև Աղասի Իսպիրյանը, Մասիս Հունանյանը և Ռուբեն Սասունցին: Փառատոնը կմեկնարկի ժամը 12:00-ին, մուտքն ազատ է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+