Երգչուհի Ադելը հաստատել է, որ ինքն ու իր ընտրյալը՝ 42-ամյա սպորտային գործակալ Ռիչ Փոլը, նշանադրվել են, հայտնում է Vogue-ը։
36-ամյա երգչուհին անսպասելի խոստովանություն է արել Մյունխենում կայացած համերգի ժամանակ։ Այն բանից հետո, երբ երկրպագուներից մեկը կատակով առաջարկել է աստղին դառնալ իր կինը, Ադելը պատասխանել է, որ չի կարող։
«Ես չեմ կարող ամուսնանալ քեզ հետ, քանի որ ես արդեն նշանված եմ, բայց շնորհակալություն առաջարկի համար»,- ասել է երգչուհին։
Ադելը նշել է, որ պատրաստվում է շուտով ամուսնանալ իր սիրելիի հետ: Նրա և Փոլի նշանադրության մասին լուրերը շրջանառվում էին 2022 թվականից։






































