Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, տեղի կունենա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ ծրագրին միացած Հայաստանի 118 թանգարան բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինի ժամը 11:00-24:00-ն:
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով, որն արտացոլում է թանգարանների առանցքային դերը՝ որպես կրթության և հետազոտության կենսունակ տարածքներ, որոնք խթանում են նորարարական հետազոտությունները և բացահայտումները:
Թանգարանների միջազգային խորհուրդը որպես 2024 թվականի միջազգային օրվա հիմնական ուղերձներ սահմանել է կրթության հզորացումը, հետազոտական համագործակցությունը, թվային ուսումնառության միջավայրը, ներառական նախաձեռնությունները և համընդհանուր ժառանգության պահպանությունը:
Թանգարանների միջազգային օրը հռչակվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից։ Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:
Միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։






































