Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:46

«Լադանիվան» «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակիչ փուլ է անցել

«Լադանիվան» «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակիչ փուլ է անցել

Մայիսի 9-ին անցկացված «Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբն անցել է մրցույթի եզրափակից փուլ, տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական կայքից։

Խումբը կիսաեզրափակչի երկրորդ օրը հանդես է եկել Jako երգով, որի կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակներն էին մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանը և մուլտինստրումենտալիստ Լուի Թոմասը:

Մայիսի 11-ին կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը, որին, երկու կիսաեզրափակիչների արդյունքներով, կմասնակցի 26 երկիր։

Եզրափակչում հանդես կգան՝ Հայաստանը, Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան և Ուկրաինան։

Եզրափակչում նրանց կմիանան կազմակերպիչ 5 երկրների՝ Իտալիայի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի պատվիրակները, ինչպես նաև տվյալ երկրի՝ այս դեպքում Շվեդիայի պատվիրակը։

«Լադանիվայի» Jako երգն այս պահին մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում շուրջ 180 000 դիտում, իսկ երգի տեսահոլովակն ավելի քան 4 մլն դիտում ունի։

Մայիսի 8-ին մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով Ադրբեջանը չէր անցել եզրափակիչ փուլ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+