Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ակրամ Խանի բեմադրությամբ լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությունը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ներկայացումը տեղի կունենա մայիսի 10-ին և 11-ին։
Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կայցելի Երևան՝ Երևանի քաղաքապետարանի հրավերով։ Տոմսերը վաճառվում են 20 000 դրամից մինչև 90 000 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







