«Լադանիվա» խումբը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում՝ Jako երգով, հայտնում է մրցույթի YouTube ալիքը։
Երգի կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակներն են խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը և մուլտիգործիքավորող Լուի Թոմասը։
«Եվրատեսիլն» այս տարի տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում։ Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին։
Մարտի 9-ին հայտնել էինք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը։
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել
Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, ասված...






































