Փետրվարի 12-ին, ժամը՝ 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կհնչեն Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ պատասխանատու այս նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 82 աշակերտների ու կրթական այլ հաստատությունների շուրջ 20 ուսանողների:
Նվագախմբում ընդգրկված աշակերտները կազատվեն դպրոցների ուսման վարձավճարներից, մանկավարժներին արտաժամյա պարապմունքներ իրականացնելու համար միջոցներ կհատկացվեն, պատանի երաժիշտների համար ձեռք կբերվեն երաժշտական գործիքներ, ինչն իր հերթին կթեթևացնի մասնակիցերի սոցիալական բեռը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







