Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:44

Տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվել է, խաչ և զանգ տեղադրելու համար պատվիրվել է ճարտարապետական նախագիծ

Տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվել է, խաչ և զանգ տեղադրելու համար պատվիրվել է ճարտարապետական նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները, հայտնում են նախարարությունից։ 

Մասնավորապես, իրականացվել է Սուրբ Գևորգ եկեղեցուն կցակառուցված գավիթի վրա` 20-րդ դարի սկզբին ավելացված վերնահարկի հեռացմամբ «սահմանապահ» դարձած եկեղեցու զանգակատունը, ինչպես նաև ամբողջությամբ վերականգնվել է 4-5-րդ դարերով թվագրվող միանավ եկեղեցին, վերականգնվել են 17-րդ դարի գավիթը, հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը:

ԿԳՄՍ նախարարության և Տեղի համայնքապետարանի համագործակցությամբ եկեղեցու վրա խաչ և զանգ տեղադրելու վերաբերյալ պատվիրվել է ճարտարապետական նախագիծ:

ԿԳՄՍՆ-ն հիշեցնում է, որ դեռևս 2014թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվել էր Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման, իսկ 2015թ. նաև Սբ Գևորգ եկեղեցու տարածքի հենապատերի ամրակայման, կամարակապ մուտքի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծը: Դրանք կատարվել են 1984թ. չափագրական նյութերի և նախագծի հիման վրա: 2015թ. սկսվել և ընդհատումներով մինչև 2023թ. ընթացել են եկեղեցու և հենապատերի վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները:

Տեղ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Գյուղի մասին հնագույն պատմական վկայությունը հայտնի է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատություններից:

Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Տեղ գյուղի կենտրոնում և իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի վաղմիջնադարյան միանավ բազիլիկների շարքում: Եկեղեցու արևելյան և արևմտյան մասերը ծավալատարածական առումով մեկը մյուսի շարունակությունն են կազմում, սակայն դրանք կառուցված են տարբեր ժամանակներում: Կառույցի հիմնական՝ նախաստեղծ ծավալն արտաքուստ խոշորաչափ բաց դեղնավուն սրբատաշ կրաքարով կառուցված եկեղեցին է, որը միանավ թաղակապ սրահ է: Ի հակադրություն բուն եկեղեցուն՝ դրան կցակառուցված արևմտյան ծավալը բազալտե անկանոն քարերով է կառուցված: Կցակառույցի երկրորդ հարկը, չնայած առաջինի հետ ծավալատարածական ամբողջականությանն ու միատեսակ շարվածքին, ավելացվել է 20-րդ դարի սկզբին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+