Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:32

Թատերական ներկայացումների առցանց հեռարձակումները կշարունակվեն. Արայիկ Հարությունյան

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցած ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Armenia Today գործակալության հարցին։

Ի պատասխան Armenia Today-ի հարցին, թե կկազմակերպվեն արդյո՞ք հայկական օպերաների և թատերական ներկայացումների առցանց դիտումներ, ինչպես որ դա արվում է աշխարհի հռչակավոր օպերաների դեպքում, նախարարը նշել է, որ անցած օրերին համերգներ և ներկայացումներ հեռարձակվել են և մշակութային ՊՈԱԿ-ները շարունակում են այս պրակտիկան։ «Դրանք տասնյակ հազար դիտումների են հասել, պահանջարկը կա, և ՊՈԱԿ-ներն էլ պատրաստակամ են։ Այսօր «Տիկնիկային» թատրոնում Ռուբեն Բաբայանը նշեց, որ իրենք պատրաստ են իրենց լավագույն ներկայացումների և բեմադրությունների հեռուստատարբերակները հեռարձակել իրենց սոցիալական կայքերի էջերում»,-նշեց նախարարը։

Հարությունյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսով պայմանավորված՝ հեռավար դասընթացների՝  սոցիալապես անապահով ընտանիքների համար դժվարամատչելի լինելու հարցին: Հարությունյանն ասաց, որ առաջացած խնդիրներն արձանագրվում են, գույքագրում են իրականացնում և հընթացս լուծում դրանք. «Մենք ամենևին պատրանք չունենք, որ 100% ներգրավվածություն ենք ունենալու հեռավար կրթությամբ, բայց կարծում եմ, որ այն ջանքերը, որոնք գործադրվում են, թույլ են տալիս պնդելու, որ բավականին լավ արդյունք ենք ունենալու»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+