Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:59

«Կին»​ ​միջազգային​ 20-րդ ​կինոփառատոնի շրջանակում կներկայացվի 53 ֆիլմ՝ 20 երկրից

«Կին»​ ​միջազգային​ 20-րդ ​կինոփառատոնի շրջանակում կներկայացվի 53 ֆիլմ՝ 20 երկրից

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի «Կին» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր հոբելյանական 20-ամյակը, այս մասին Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ «Կին» կինոփառատոնը կներկայացնի «Կինը հայ կինոյում» ֆիլմը՝ նվիրված հայ կինոյի այլընտրանքային պատմությանը՝ հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։Ֆիլմը կներկայացվի փառատոնի բացմանը՝ դեկտեմբերի 1-ին:

«Հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կցուցադրվեն նաև խորհրդային և հետխորհրդային տարիների ընթացքում աշխատած կին-ռեժիսորների՝ Արշա Օվանեսովայի, Սեդա Պումպյանսկայայի, Ռուզաննա Ֆրանգուլյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։ Փառատոնի ծրագրերում կներկայացվեն 53 ֆիլմ՝ 20 երկրից։ Մրցութային ծրագրից բացի, առանձին ծրագրում կցուցադրվեն նաև փառատոնի հյուրերի ֆիլմերը: Այս տարի առաջին անգամ փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Փառատոնին ներկա են լինելու արտերկրից ժամանած մասնակիցներ, որոնց հետ նախատեսվում է հարց ու պատասխան՝ ֆիլմերի ցուցադրություններից հետո։

Ժյուրիի անդամներն են` Ելենա Կուցենկոն (կինոգետ, Ռուսաստան), Լյուսիան Քերրին (պրոդյուսեր, ԱՄՆ), Արփինե Սիմոնյանը (սցենարիստ-ռեժիսոր, Հայաստան), Ալիսա Տայոժնայան (կինոքննադատ, Ռուսաստան), Աննա Արևշատյանը (կինոռեժիսոր, Հայաստան):

Ըստ աղբյուրի՝ փառատոնի բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։ Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ և անգլերեն ենթագրերով։ Ֆիլմերի ծրագիրը հասանելի է kinfestival.com կայքում:

Նշվում է, որ «Կին» միջազգային կինոփառատոնի հովանավորներ ու գործընկերներն են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Ֆրանսիական ինստիտուտը, Իսպանիայի դեսպանությունը, Ռուսական տունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի կինոգործիչների միությունը: Կինոփառատոնի կազմակերպիչ՝ «Լիզա» իրավական, գենդերային, մշակութային հիմնադրամ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+