Նոյեմբերի 28-ին ժամը 21:00-ին Մեցցո ակումբում կկայանա Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը, հայտնում են ակումբի էջում:
Կազմակերպիչները նշում են, որ համերգի հատուկ հյուրն է լինելու ռոք երգիչ, երգահան Գոռ Սուջյանը:
Արցախի պետական ջազ նվագախումբն ստեղծվել էր 2004-2005 թվականին: Նվագախումբը համերգներ էր ունենում ոչ միայն Արցախում, նաև Հայաստանում։ Արցախից բռնի տեղահանվել են նվագախմբի տղաները, որոնք ամբողջ կազմով Հայաստանում են՝ իրենց հետ բերելով նաև իրենց գործիքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







