Նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00, «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանականերում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին:
Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ:
Ջասմին Չոյը մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է,որը հայտնի է իր վիրտուոզ վարպետությամբ և նուրբ մեկնաբանությամբ: Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասական մենահամերգից, կամերային և նվագախմբային երաժշտությունից մինչև էքսպերիմենտալ, ջազ և փոփ երաժշտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







