Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:57

«Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգան Ազնավուրյան քույրերը

«Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգան Ազնավուրյան քույրերը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգան Ազնավուրյան քույրերը (ԱՄՆ)՝ Անի Ազնավուրյանը (թավջութակ) և Մարթա Ազնավուրյանը (դաշնամուր)։  Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Ծրագրում՝ Կոմիտասի «Չինար ես», «Ծիրանի ծառ», «Ալ Այլուղս», «Կռունկ», Փիթեր Բոյերի «Արարատ լեռը», Յոհանես Բրամսի «Թավջութակի սոնատ #1, մի մինոր», Վաչե Շարաֆյանի «Քարացած պար», Ավետ Տերտերյանի «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար», Գրեգոր Պիատիգորսկու «Վարիացիաներ Պագանինիի թեմաներով» ստեղծագործություններն են։

«Իսկական արվեստագետներ, որոնք ցույց են տալիս յուրահատուկ զգայնություն և բացառիկ վիրտուոզիտության բոլոր պահերին»․ այսպես է քույրերի մասին արտահայտվել Los Angeles Times-ը։ Քույրերն առաջին անգամ համերգով հանդես են եկել, երբ համապատասխանաբար 4 և 8 տարեկան են եղել․բարեհաջող ելույթը վերածվեց ակտիվ գործունեության։ Համերգներով հանդես են եկել Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Քարնեգի հոլում, Քեննեդի սենթրում, բազում ծրագրեր են ներկայացրել Չիկագոյում (որտեղ այս պահին բնակվում են), այդ թվում Սպիտակի երկրաշարժի ֆոնդահայթայման նպատակով։ 2022 թվականին թողարկել են դեբյուտային Gems from Armenia սկավառակը։

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, ովքեր նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով, ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը:

Նախագծի շրջանակում այս տարի համերգներով Հայաստանում հանդես կգան Մարիամ Խառատյանը (դաշնամուր, Նորվեգիա), Լևոն Չիլինկիրյանը (ջութակ, ՄԲ), Վարվարա Մանուկյանը (կլավեսին, Գերմանիա)։

Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը, կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը, շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը, լիբանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը, ամերիկահայ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը։

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+