Օգոստոսի 26-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Summeet» ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնը, հայտնում է Tomsarkgh.am-ը։
Սկիզբը՝ 19:30, տոմսերի արժեքը՝ 2․000 — 7․000 դրամ, պարուսույց՝ Գասպար Լյուիս։
Գասպար Լյուիսը լեգենդար ամերիկյան Pilobolus ընկերության նախկին պարող է։ 2009 թվականին նա ստեղծել է իր Gaspard & Dancers պարախումբը։ Այն դավանում է կիրք ֆիզիկապես հնարամիտ շարժման և գծերի գեղեցկության նկատմամբ, որը հիացնում է հանդիսատեսին: Փառատոնի ծրագրում Gaspard & Dancers-ը մեկ երեկոյի ընթացքում կներկայացնի Գասպար Լյուիսի 5 վառ պարային բեմադրությունները՝ Noula-ն, 27-ը, Tota Pulchra Es-ը, Sodo-ն և L’esprit-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







