80 տարեկանում մահացել է իտալացի հայտնի երգիչ, «L’ITALIANO» հիթի հեղինակ Տոտո Կուտունյոն, հայտնում է իտալական «RaiNews» պարբերականը։ Երգիչ-երգահանը մահացել է այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, Միլանի Սան Ռաֆֆայել հիվանդանոցում:
Երգչի մահվան լուրը հայտնել է նրա մենեջեր Դանիլո Մանկուսոն՝ հայտնելով, որ «երկարատև հիվանդությունից հետո երգիչը վերջին ամիսներին վատացել է»։
Կուտունյոն 80 տարեկան էր դարձել հուլիսի 7-ին։ Նա գրել է երգեր այնպիսի հեղինակների համար, ինչպիսիք են՝ Ադրիանո Չելենտանոն, Ֆաուստո Լելին, Ռիչին և Պովերին, Միգել Բոսեն, Ջոնի Հալիդեյը, Դալիդան և Լուիս Միգելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







